երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանցի ցուցարարներից մեկի հանդեպ գործադրվել է դատարանի վճռած մահապատիժը

Իրանցի ցուցարարներից մեկի հանդեպ գործադրվել է դատարանի վճռած մահապատիժը

Իրանցի ցուցարարներից մեկի հանդեպ գործադրվեց դատարանի վճռած մահապատիժը։ Մոհսեն Շեքարի անունով 23-ամյա ցուցարարը կալանավորվել էր այս տարվա սեպտեմբերի 25-ին, դատարանը մահվան դատավճիռը հրապարակեց նոյեմբերի 20-ին, Իրանի Իսլամական պետության Գերագույն Դատարանը մերժեց վճռի վերաքննությունը, և մահվան վճիռն ի կատար ածվեց այսօր՝ հինգշաբթի, առավոտյան։

Նա մեղադրվում է Թեհրանում փողոց փակելու և դանակով աշխարհազորային (Բասիջ) կարգապահական ուժի ներկայացուցչին վիրավորելու համար։ Իրանի իշխանամետ "Թասնիմ" լրատվականն այսօր հրապարակել է տեսագրություն, որտեղ մեղադրյալը քննիչին դեպքից մանրամասնություններ է պատմում։

Փորձագետների կարծիքով նման հապճեպ վճիռը նպատակ ունի վախեցնել նորանոր ցույցերի մասնակիցներին․ դատական ատյանի խոսնակը դեռ երկու օր առաջ հայտարարել էր, որ մահապատիժները "նախազգուշացման" համար են։ 

  • Կիսվել: