կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրան է ներկրվել կորոնավիրուսի պատվաստանյութի 1 միլիոն 449 հազար 600 դեղաչափ

Իրան է ներկրվել կորոնավիրուսի պատվաստանյութի 1 միլիոն 449 հազար 600 դեղաչափ

Իրանի մաքսատան ծառայության տեխնիկական հարցերով տեղակալը հայտնել է, որ Իրան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 միլիոն 449 հազար 600 դեղաչափ, գրում է parstoday.com-ը:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, Մեհրդադ Ջամալ Արվանղին ասել է.«Այսօր Իրան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 42-րդ խմբաքանակը»:

Իրանի մաքսային ծառայության տեխնիկական հարցերով տեղակալը հավելել է.«Այս խմբաքանակը պարունակում է մեկ միլիոն 449 հազար 600 դոզա չինական AstraZeneca պատվաստանյութ,որը հանձնվել է Առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության»:

Արվանղին ասել է.«Մինչ այժմ Իրան է ներկրվել կորոնավիրուսի դեմ 30 միլիոն 349 հազար 210 դոզա պատվաստանյութ»:

Նա նշել է.«Առաջիկա 24 ժամերին կորոնավիրուսի պատվաստանյութի ամենամեծ խմբաքանակը կներկրվի երկիր»:

 

  • Կիսվել: