երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հույս ունենք՝ Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով ՌԴ-ի հայտարարած հրադադարի ռեժիմը կերկարաձգվի. Քալըն

Հույս ունենք՝ Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով ՌԴ-ի հայտարարած հրադադարի ռեժիմը կերկարաձգվի. Քալըն

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմը կերկարաձգվի։

Ըստ Քալընի՝ Անկարան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով երկխոսության պայմաններ ձևավորելու համար։

՛՛Մեր կարծիքով՝ հրադադարի ռեժիմը պետք է գործի ոչ թե 36 ժամ, այլ ավելի։ Այս հարցի շուրջ միասնական որոշում դեռ չի կայացվել, ինչը փակուղու ցուցանիշ է, որում գտնվում են հակամարտության կողմերը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: