երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Հունաստանը վաճառքի կհանի տասը նավահանգիստ

Հունաստանը վաճառքի կհանի տասը նավահանգիստ

Այս տարի Հունաստանը միջազգային տենդեր կհայտարարի տասը խոշոր նավահանգիստների շահագործման համար, հայտարարել է Հունաստանի նավագնացության եւ կղզային քաղաքականության նախարար Յաննիս Պլակիոտակիսը՝ կրուիզային նավերի սեփականատերերի միության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Նավագնացության նախարարությունը մեջբերել է նախարարի խոսքը. «2020 թվականին նավահանգիստների կառավարման փոփոխություններ կկատարվեն, քանի որ ժամանակն ապացուցել է, որ ներկայիս մոդելը չի կարող օգտագործել ամեն նավահանգստի ներուժը: 10 խոշոր նավահանգիստների շահագործման համար միջազգային մրցույթներ կհայտարարվեն»:

Նախարարը հայտարարել է ազգային կրուիզային ռազմավարության ստեղծման մասին:

Պլակիոտակիսը հայտնել է կրուիզային նավերի նոր կայանատեղիի եւ Պիրեուսի նավահանգստում նոր ընդունելության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ 39 նավահանգիստների՝ այդ թվում կրուիզային նավահանգիստների 4,4 միլիոն եվրոյի չափով պետական ներդրումների ծրագրի մասին:

Ըստ հունական նավահանգիստների ասոցիացիայի՝ 2019 թվականը դարձել է դեպի Հունաստան կրուիզային շրջագայությունների լավագույն տարին: Հունական նավահանգիստներ են այցելել 3 899 նավեր եւ ավելի քան 5,5 մլն ուղեւոր. 2018-ին ուղեւորների թիվը կազմել է 4,8 մլն: Նավերով Հունաստան ժամանած հյուրերի թիվն աճել է 15,64 տոկոսով՝ հայտնել է ասոցիացիան:  

  • Կիսվել: