Հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ ԱՄՆ Պետքարտուղարի գրասենյակը՝ Սյունիքում իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ Պետքարտուղարի գրասենյակը հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին, հայտնում է Ամերիկայի Ձայնը։
"Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին: Հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցություններն ընթացքի մեջ են և հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար",-այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը