չորեքշաբթի, հոկտեմբեր 4
4 / 10 / 2023
Հնդկաստանը և Կանադան դադարեցրել են առևտրային բանակցությունները․ նախարար

Հնդկաստանը և Կանադան դադարեցրել են առևտրային բանակցությունները․ նախարար

Հնդկաստանը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները որոշ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Տեղեկությունը Firstpost պարբերականին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիուշ Գոյալը:
 
Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտնել էր, որ բանակցությունները փակուղի են մտել:
 
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է Հնդկաստան գնացող առևտրային առաքելությունը, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Ակնկալվում էր, որ առաքելության աշխատանքը կկենտրոնանա գյուղատնտեսության, պարենի, թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների խնդիրների վրա:
 
«Մենք դադարեցրել ենք Կանադայի հետ առևտրային երկխոսությանը։ Պետք է համոզվենք, որ աշխարհաքաղաքական և տնտեսական առումով նույն ալիքի վրա ենք։ Որոշակի խնդիրներ, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում, լուսաբանվել են վարչապետներ Նարենդրա Մոդիի և Ջասթին Թրյուդոյի երկկողմ հանդիպման ժամանակ», - նշել է նախարարը:
 
Հնդկաստանն ու Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ են անցկացրել։
Հիշեցնենք, որ Կանադան հայտարարել է հնդիկ բարձրաստիճան դիվանագետի արտաքսման մասին: Ի պատասխան՝ Հնդկաստանը նաև որոշում է կայացրել երկրից արտաքսել կանադացի բարձրաստիճան դիվանագետին։

  • Կիսվել: