չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հնդկաստանում կործանվել են Су-30 և Mirage 2000 կործանիչներ

Հնդկաստանում կործանվել են Су-30 և Mirage 2000 կործանիչներ

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում միաժամանակ կործանվել են հնդկական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ՝ ռուսական արտադրության Սու-30-ը և ֆրանսիական Mirage 2000-ը։

«Երկու ինքնաթիռները օդ են բարձրացել Մադհյա Պրադեշի Գվալիոր ավիաբազայից, որտեղ անցկացվում էին զորավարժությունները», – գործակալությանը հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, վթարի պատճառները պարզվում են։ Նախնական տեղեկություններով՝ կործանիչի երկու օդաչու փրկվել է, մյուսի ճակատագիրն անհայտ է։

«Երկու օդաչուներին վտանգ չի սպառնում։ Ռազմաօդային ուժերի խումբը շուտով դեպքի վայր կժամանի ուղղաթիռով, որպեսզի պարզի երրորդ օդաչուի ճակատագիրը», - ասել են գործակալության զրուցակիցները։

  • Կիսվել: