ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնարավոր է՝ Իտալիայի վարչապետն առաջիկայում պաշտոնաթող լինի

Հնարավոր է՝ Իտալիայի վարչապետն առաջիկայում պաշտոնաթող լինի

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է պաշտոնաթող լինել առաջիկա օրերին` զարգացող կառավարական ճգնաժամի եւ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ՛՛Կենդանի Իտալիա՛՛ կուսակցության ներկայացուցիչների կողմից կուսակցության իշխող մեծամասնությանը սատարելուց հրաժարվելու սպառնալիքի ֆոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը

Նշվում է, որ հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան առիթը կօգտագործի հրաժարականը  ՛՛սառեցնելու՛՛ համար` Կոնտեին պահելով կառավարության ղեկավարի պաշտոնում, որի կազմը այդ դեպքում կարող է փոփոխվել:

Հիշեցնենք, որ կառավարական ճգնաժամը սկսել էր հասունանալ դեռ անցյալ տարվա վերջին, երբ Ռենցին անհամաձայնություն հայտնեց Կոնտեի քաղաքականության մի շարք կետերի հետ:

 

  • Կիսվել: