կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Հիմնական աշխատանքը դեռ առջևում է, կանգ առնելու ժամանակը չէ. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների մասին

Հիմնական աշխատանքը դեռ առջևում է, կանգ առնելու ժամանակը չէ. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների մասին

Զինվորականները հերոսաբար են գործել Սոլեդարի մարտերում, սակայն հիմնական գործը դեռ առջևում է։ Այս մասին, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա, մասավորապես, նշել է. ՛՛Սոլեդարում իսկապես հսկայական աշխատանք է կատարվել։ Սրանք բացարձակապես անձնուրաց հերոսական գործողություններ են։ Եվ ոչ միայն Սոլեդարում, այլև շատ տարածքներում, որտեղ հարձակողական գործողություններ են իրականացվում։ Դրանք շարունակվելու են՛՛:

Պեսկովն ընդգծել է՝ ՛՛հիմնական աշխատանքը դեռ առջևում է, կանգ առնելու ժամանակը չէ՛՛։ Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության բոլոր հայտարարված նպատակները ՛՛մնում են օրակարգում՛՛:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանել է, որ խոսքը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ 2014-ի դրությամբ սահմաններում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքների ազատագրման մասին է:

  • Կիսվել: