կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հիլարի Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռում անսարքություններ են եղել․ օդավանավից ծուխ է բարձրացել

Հիլարի Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռում անսարքություններ են եղել․ օդավանավից ծուխ է բարձրացել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տեղափոխող ամերիկյան American Airlines ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան՝ ծխի պատճառով: 

Նախատեսված էր, որ Լա Գուարդիյա օդանավակայանից ինքնաթիռը պետք է թռչեր Վաշինգտոն: Այն ժամանակ, երբ օդանավն արդեն տասնյակ մետրեր հեռու է գտնվել օդանավակայանից, ցամաքային ծառայությունների աշխատակիցները ծուխ են նկատել, հետո գետնին նկատել են ինքնաթիռին պատկանող մասեր: Այնուհետև օդաչուները հաղորդել են դիսպետչերներին, որ ինքնաթիռում ցնցումներ են զգում:

Մի քանի րոպե անց ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Ուղևորներին հրահանգվել է մեկ այլ ինքնաթիռ նստել:

 

  • Կիսվել: