երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայտնի է Ռուսաստանի և Ուկրաինյաի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավոր ժամկետը

Հայտնի է Ռուսաստանի և Ուկրաինյաի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավոր ժամկետը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Կարող եմ ասել հետևյալը՝ կարծում եմ, որ մայիսի սկզբից ոչ ուշ, մայիսի սկզբին, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, գուցե այդ ժամկետից շատ ավելի վաղ, տեսնենք, ես նշում եմ առավելագույն ժամկետը: Միգուցե կպայմանավորվենք մոտ ապագայում՝ մեկ-երկու շաբաթ կամ մինչև մայիսի վերջ՝ ևս մի փուլից (բանակցությունների) հետո»,- ասել է նա յութուբյան Feygin Live ալիքում հրապարակված հարցազրույցում։

ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան օգնության մասին Դոնբասի հանրապետությունների ղեկավարների խնդրանքի: Ռուսական կողմի պահանջների թվում են Ուկրաինայի ապառազմականացումը եւ դենացիֆիկացիան, այդ պետության չեզոք եւ միջուկազերծ կարգավիճակը, Ռուսաստանին Ղրիմի պատկանելության եւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: