չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայտնի է «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկման ժամկետը

Հայտնի է «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկման ժամկետը

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ակնկալում է «Հյուսիսային հոսք-2» գազատարը շահագործման հանձնել 2020 թ. վերջին, ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Նովակի՝ գազատարի կառուցումը կարող է ավարտին հասցվել «Ակադեմիկոս Չերսկի» նավի միջոցով, սակայն անհրաժեշտ է հավելյալ վերապատրաստումներ անցնել՝ Բալթյան երկրներում աշխատելու համար:

Նախարարը նշել է, որ գազատարը կգործարկվի 2020 թվականի վերջին: «Ակադեմիկոս Չերսկի» նավը ներկա պահին Նախոդկա նավահանգստում է:

Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ:  

  • Կիսվել: