երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին. Ֆոն դեր Լայեն

Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:

«Աշխարհն ավտոկրատ Կրեմլի համար փոքրանում է: Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը: Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում։

  • Կիսվել: