երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ 270 մլն եվրոյի դրամաշնորհի մասին կետը կդառնա հայկական «Ֆեյսբուք»-ի հայփի թեման․ Եղոյան

Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ 270 մլն եվրոյի դրամաշնորհի մասին կետը կդառնա հայկական «Ֆեյսբուք»-ի հայփի թեման․ Եղոյան

Այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը նախորդած ասուլիսում Եվրահանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմնի) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծեց, որ Եվրամիությունը աջակցելու է Հայաստանում փոքր և միջին բիզնեսին, այդ թվում` նոր շուկաներ մուտք ունենալու գործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նա նաեւ ընդգծել է կարևոր հետևյալ կետերը նաև

Եվրամիությունը պատրաստվում է ներդրումներ իրականացնել Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում` անդրսևծովյան էլեկտրական մալուխին միանալու հետ կապված

պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանում վերականգնվող էներգաարտադրության մեջ, ինչպես նաև` Վրաստանի հետ փոխկապվածությունը լավարկելուն միտված ծրագրերում

նոր միջոցառումներ է իրականացնելու` ուղղված Հայաստանի ավիացիոն և միջուկային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև` առևտրի դիվերսիֆիկացմանը

ողջունում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ի հավելումն այս ամենին, տիկին Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Եվրամիությունը առաջիկա 4 տարիների ընթացքում 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին` չկասկածելով անգամ, որ հենց այս կետն է դառնալու հայկական ֆեյսբուքի առաջիկա երկու֊երեք օրերի հայփի թեման»:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումը:

Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

  • Կիսվել: