ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Իրենք ոչ մի բան էլ չունեին և հիմա էլ չունեն պլանավորած. Եղոյանը՝ ընդդիմության մասին

Իրենք ոչ մի բան էլ չունեին և հիմա էլ չունեն պլանավորած. Եղոյանը՝ ընդդիմության մասին

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին հիշեցրին, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին ասել էր՝ եթե համաձայն չեք ընտրությունների արդյունքների հետ, դուրս եկեք, հրապարակներ լցրեք, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ հայտարարել էր ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։

Լրագրողները հետաքրքրվեցին. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պլանավորվում, և արդյոք սա Փաշինյանի կոչին ընդառա՞ջ էր»:

Ի պատասխան՝ Եղոյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան պլանավորվում է: Չէ, ինձ չի թվում, որ ինչ-որ բան պլանավորվում է։ Իրենք ոչ մի բան էլ և՛ չունեին պլանավորած, և հիմա էլ չունեն պլանավորած, և երեկվա, ի դեպ, այդ հարցազրույցը մինչև հիմա չի հրապարակվել, չէ՞։ Չորս-հինգ խմբագիր գնացին, դուք կայի՞ք, ձեր խմբագիրները կայի՞ն, բա ո՞ւր է, չի հրապարակվում հարցազրույցը»։

  • Կիսվել: