չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը. Ելիսեյան պալատ

Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը. Ելիսեյան պալատ

Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։ Այդ մասին նշված է Ելիսեյան պալատի Twitter-ի միկրոբլոգի գրառման մեջ:

«Արդեն ավելի քան 30 տարի է՝ Հայաստանը գիտի, որ կարող է ակնկալել Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։ Մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման նպատակով նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մրցութային հիմնադրամի ստեղծման մասին՝ Հայաստանին նվիրված նախագծերի կառավարման և առաջխաղացման համար»,- տեղեկացրել են Ելիսեյան պալատից՝ ներկայացնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին մասնակցության վերաբերյալ տեսանյութը:

  • Կիսվել: