երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ. ՌԴ փոխարտգործնախարար

Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, «բոլորի համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն բառի բուն իմաստով արդարադատության հետ կապ չունի»։ «Սա քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքի չսիրած գործիչների քրեական հետապնդման հրամանները։ Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ հրամանները բացարձակապես իրավաբանորեն առոչինչ են։ Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ-ի բացարձակապես քաղաքականացված թշնամական դիրքորոշման ֆոնին մեր դաշնակից Հայաստանը որոշում է վավերացնել այս դատարանի կանոնադրությունը։ Ինչպե՞ս պետք է ընկալենք նման քայլը։ Միայն որպես, մեղմ ասած, ոչ բարեկամական»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ուներ, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ «ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով հայկական կողմի՝ այս հարցում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկը։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեջբերում եք հայկական կողմի առաջարկը, որ ՄՔԴ-ի բացարձակապես անօրինական, անարդար, քաղաքականացված գործողությունների ֆոնին, որոնք արտահայտված են այսպես կոչված օրդերների արձակման մեջ, մենք փնտրելու ենք ինքներս մեզ՝ ապրիորի անօրինական որոշումներից պաշտպանվելու ուղիներ, որոնք մենք չենք ընդունում։ Ահա թե ինչի մասին է խոսքը: Եվ այս համատեքստում բացարձակապես ոչ բարեկամական քայլ ենք համարում մեր դաշնակից Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը հիշյալ օրդերի առկայության ֆոնին։ «Այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս հարցով խորհրդակցություններ են եղել Երևանի հետ։

«Մենք որոշակի առաջարկներ ենք արել։ Բայց, ըստ երեւույթին, կա՛մ Երեւանը դեռ մտածում է նրանց մասին, կա՛մ որոշել են չընդունել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հռոմի ստատուստը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: