ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով. Պենտագոն

Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով. Պենտագոն

Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան ավիահարվածների շնորհիվ Թեհրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել առնվազն երկու տարով: Միաժամանակ, գերատեսչության խոսնակ Շոն Փառնելը նաև նշել է՝ հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ ամերիկյան ավիահարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը:

Օրերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել էր, որ Իրանը մի քանի ամսվա ընթացքում կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը: Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային օբյեկտները մեծապես վնասվել են:

Միևնույն ժամանակ, Արաղչին արձագանքել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կոչին՝ բանակցություններ սկսել իր միջուկային ծրագիրը կասեցնելու ուղղությամբ:

  • Կիսվել: