Երկարաձգվել է Քաջարանի թունելի կառուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը
Երկարաձգվել է շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 22-ը ժամը 16.00 (Երևանի ժամանակով)։
Մրցույթի մասին այլ մանրամասներ կարելի է գտնել հետևյալ հղմամբ: