ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Պապոյան

Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Պապոյան

Մեր գործողությունների արդյունքում միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 3-ի նիստի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով խմիչք արտահանող տնտեսվարողների խնդրին, որոնց արտադրանքը տևական ժամանակ մնացել է Վրաստանում, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը տարանցիկ երկիր է:

Ըստ նախարարի՝ այդ բոլոր մեքենաների՝ մինչև վրացական սահմանը հասնելն ու անցնելը բացարձակապես պայմանավորված է եղել էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի համատեղ աշխատանքով:

«Այս գործընթացը մեր և Վրաստանի գործընկերների հետ շարունակում ենք: Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ ամբողջ ծավալները տեղափոխվեն»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Օրեր առաջ նախարարը հայտնել էր, որ հունիսի 1-29-ն ընկած ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը՝ վերջին 3 օրերին։

  • Կիսվել: