չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 ՀԱՊԿ-ում իրականացնում են հակավիրուսային միջոցառումներ

ՀԱՊԿ-ում իրականացնում են հակավիրուսային միջոցառումներ

Քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) «չափազանց մտահոգված» են COVID-19 համավարակով, ուստի ծրագրել եւ իրականացում ենք հակավիրուսային համալիր միջոցառումներ: Այս մասին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այսպես՝ ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել աշխատակիցների ծառայողական գործուղումները համաճարակաբանական անբարենպաստ իրադրությամբ պետություններ: «Որոշվել է Քարտուղարության եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի շենքերում սահմանափակել կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մեծ մասնակցությամբ միջոցառումների անցկացումը եւ Քարտուղարության ու ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատակիցների Մոսկվայի սահմաններից դուրս գալը»,-ասել է քարտուղարը:

Զայնետդինովը նաեւ նշել է, որ «նախազգուշական միջոցների ձեռնարկման շրջանակում Քարտուղարությունում եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ, կազմակերպության անդամ պետությունների նախարարությունների ու գերատեսչությունների հետ սերտ փոխգործակցությամբ իրականացվում է հավաքական անվտանգության տարածաշրջանում համաճարակաբանական իրադրության ամենօրյա մոնիթորինգ»:

  • Կիսվել: