երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա․ ՌԴ ԱԳՆ

Առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի՝ ՀԱԿՊ-ի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է համարում: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱԿՊ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,-ասել է փոխարտգործնախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: