շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերը կմասնակցեն ՄԱԿ-ի գործողություններին․ Պետդուման վավերացրել է Պուտինի ներկայացրած փաստաթուղթը

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերը կմասնակցեն ՄԱԿ-ի գործողություններին․ Պետդուման վավերացրել է Պուտինի ներկայացրած փաստաթուղթը

Պետդուման վավերացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած փաստաթուղթը՝ ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխություններով ներդրվում է «համակարգող պետություն» եզրույթը, սահմանվում են դրա հովանու ներքո ՄԱԿ-ի գործողություններում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները։

«Համակարգող պետության» հովանու ներքո ստեղծվելիք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մասնակցելու են խաղաղությունը պահպանելու նպատակով ՄԱԿ-ի իրականացրած գործողություններին։ Խաղաղության պահպանման նպատակով ՄԱԿ-ի գործողություններին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են համաձայնագրով, որը կնքվում է համակարգող պետության և ՄԱԿ-ի լիազորված ստորաբաժանման միջև»,- նշված է փաստաթղթում։

  • Կիսվել: