ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանդիպել են Բայրամովն ու Բորելը

Հանդիպել են Բայրամովն ու Բորելը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում է APA-ն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ) համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ոլորտում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

  • Կիսվել: