ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
AZAL-ի ինքնաթիռի կnրծшնմшն հետևանքների հետ կապված հարցերը կարգավորվել են. Լավրով

AZAL-ի ինքնաթիռի կnրծшնմшն հետևանքների հետ կապված հարցերը կարգավորվել են. Լավրով

Կողմերն առաջ են շարժվում 2022թ. փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ։ Այս մասին Ռուսաստանի և Ադրբեջանի մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ այս տարի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կառավարությունների և արտգործնախարարությունների աշխատանքի շնորհիվ կարգավորվել են 2024թ. դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված հարցերը։

Իր հերթին Բայրամովը շեշտել է Բաքվի և Մոսկվայի միջև տնտեսական համագործակցության դրական միտումը. «Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին՝ ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև միտումը դրական է»։ Նա նաև ընդգծել է, որ հումանիտար ոլորտը ավանդաբար կարևոր բաղադրիչ է Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում։

  • Կիսվել: