ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը մուսուլմանական երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀԱՄԱՍ-ը մուսուլմանական երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը արաբական եւ մուսուլմանական երկրների կառավարություններին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ, տեղեկացնում է Tasnim-ը։

Համդանն ընդգծել է արաբական եւ մուսուլմանական երկրների պոտենցիալը Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու հարցում՝ նրանց կոչ անելով միջամտել եւ դադարեցնել ագրեսիան՝ հսկիչ անցակետեր բացելով Գազայի հատվածում։

Ուրբաթ ելույթ ունենալով Բեյրութում հրավիրված մամուլի ասուլիսում՝ Համդանը նշել է Արաբական պետությունների լիգայի արտահերթ նստաշրջանի նշանակությունը։ Նստաշրջանն անցկացվելու է շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում։ Նա մասնակիցչներին կոչ է արել չսահմանափակվել դատապարտմամբ, այլ բոյկոտել «նացիստական ահաբեկչական կազմավորումը»։

Համդանը «անընդունելի» է համարել արաբական պետությունների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների պահպանումը եւ նրանց կոչ է արել դադարեցնել կարգավորման գործընթացը։ Նա նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Իսրայելին պաղեստինցիների դեմ նրա գործողությունների համար։

«Համդանը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը վճռական է իսրայելական ագրեսիային դիմակայելու հարցում։ Նա ասել է, որ «Ալ-Կասամի» մարտիկները ակտիվ մարտական գործողություններ են վարում իսրայելական բանակի դեմ՝ ընդգծելով Իսրայելի դեմ պատասխան գործողությունների թեժացման անհրաժեշտությունը, քանի որ ռեժիմը հասկանում է միայն ուժի լեզուն»,-հայտնել է Tasnim-ը:

  • Կիսվել: