չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի:

«Մենք խնդրեցինք որոշ տվյալներ եւ (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել Է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից և հույս  հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» եւ կկատարի իր պարտավորությունները:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում է այն սահմանաքանակը, որը որոշված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում Է 300 կիլոգրամ։

  • Կիսվել: