ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գրեթե 222 հազար մարդ Է տարհանվել Ռուսաստան Դոնբասից եւ Ուկրաինայից

Գրեթե 222 հազար մարդ Է տարհանվել Ռուսաստան Դոնբասից եւ Ուկրաինայից

Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը գերազանցել Է 220 հազարը: Մարտի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում: «Մարտի 11-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանն Է հատել գրեթե 222 հազար մարդ, այդ թվում ավելի քան 50 հազար երեխա»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Փետրվարի 18-ից 193 հազարից ավելի մարդ Է Ռուսաստան Է ժամանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ), երբ այդ հանրապետությունների իշխանությունները տարհանում են հայտարարել:

Շուրջ 30 հազար մարդ Է կարողացել մեկնել Ուկրաինայից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի անցակետերով: Գործակալության աղբյուրը ճշտել Է, որ Ռուսաստան տարհանվածներից ավելի քան 50 հազարը ՌԴ-ի քաղաքացիներ են, մնացածները՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի եւ այլ պետությունների քաղաքացիներր:

  • Կիսվել: