ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը

Ղազախստանը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։

Ինչպես նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ սահմանված արտակարգ դրության հետ կապված:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

 
 

  • Կիսվել: