ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանի նախագահն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում

Ղազախստանի նախագահն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական կայքում։

Ինչպես գրում է nur.kz կայքը, արտակարգ դրությունը կգործի մինչբ հունվարի 19-ը:

Բացի այդ, Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրության ընթացքում կգործի պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 7:00-ն:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

  • Կիսվել: