հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատասխանը կլինի օրենքի դաշտում․ Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատասխանը կլինի օրենքի դաշտում․ Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հաստատել է, որ ԱՄՆ-ն իրեն վիզա չի տրամադրել Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցելու համար և նշել է, որ Թեհրանը պատրաստվում է Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը պատասխանել օրենքի սահմաններում:

Զարիֆի խոսքերով, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժումը բացատրել է նրանով, թե իբր չեն հասցրել ուսումնասիրել դեռ դեկտեմբերին ներկայացված հարցումը:

«Ես ամերիկացիներից որևէ խոստման կատարում չեմ սպասում, դրա համար էլ դա ինձ համար անկանկալ չէր: Հարցն այլ է՝ ինչից են նրանք վախենում: Ի՞նչ կարող էի ես անել Նյու Յորքում»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Զարիֆի խոսքերով, ԱՄՆ-ը գրեթե կանգնել է պատերազմի ճանապարհին՝ այլ երկրի տարածքում սպանելով իրաքցի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների: Սակայն այդ ամենի արդյունքն ամենևին էլ այն չէր, ինչ սպասում էին ամերիկացիները:

«Ես կարծում եմ, որ պետքարտուղար Պոմպեոն մոլորեցնում է նախագահ Թրամփին: Նա կարծում է, որ մարդիկ պարել են Թեհրանի և Բաղդադի փողոցներում: Սակայն հիմա, կարծում եմ, որ նա Իրաքում ու Իրանում մարդասիրության ծով է տեսնում: Մի՞թե նա չի ցանկանում խոստովանել, որ ապակողմնորոշել է ամերիկյան արտաքին քաղաքականությունը»,-հարց է բարձրացրել Իրանի ԱԳ նախարարը:

Զարիֆը նաև խոսել է վերջին հայտնի իրադարձություններին Թեհրանի պատասխանի մասին՝ նշելով, որ դրանք լինելու են օրենքի դաշտում: Սակայն նախարարը մանրամասներ չի ներկայացրել:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան կարծում է, որ ամերիկյան իշխանությունների նման վարքը չպետք է դուր գա նաև հենց ամերիկացիներին:

«ԱՄՆ-ում հպարտանում են օրենքի երկիր լինելով, սակայն հիմա այնտեղ տիրում են ջունգլիի օրենքները»,-հավելել է Զարիֆը:

 

  • Կիսվել: