հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվեց

Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվեց

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է: Պատճառն իրանցիների մեծ թիվն է, որոնք ցանկանում են հրաժեշտ տալ իրենց հերոսին:

Սուլեյմանիին պետք է հողին հանձնեին այսօր, հարազատ Քերմանում: Քաղաքի բնակչության թիվը հասնում է 600 հազարի, սակայն Սուլեյմանիին հրաժեշտ տալ ցանկացողների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ զանգվածային շարժման հետևանքով առաջացած հրմշտոցների պատճառով ամենաքիչը 35 մարդ է մահացել և վիրավորվել են 48-ը։  Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում կազմակերպված սգո արարողություններին մասնակցել է շուրջ 3 մլն մարդ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։  Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել նրա սպանության համար։  ԱՄՆ Զինված ուժերը  իրանցի գեներալի սպանությունից հետո բարձր մարտունակության են բերվել:

Իրանի խորհրդարանը միաձայն օրինագիծ է ընդունել, որի համաձայն` ԱՄՆ բանակն ու Պենտագոնը Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ օրենսդիրները կկազմեն և քվեարկության կդնեն բանաձև, որով սահմանափակվելու են Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում նախագահ Թրամփի լիազորությունները:

  • Կիսվել: