Գերմանիայի նախկին ԱԳ նախարարը կդառնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ է ընտրվել Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Նա քվեարկությունից հետո այս առնչությամբ ասել է. «Որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ ես կմասնակցեմ բոլոր անդամ երկրների հետ վստահության վրա հիմնված երկխոսությանը: Իմ դուռը միշտ բաց կլինի բոլորի համար»:
Նշենք, որ Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը հավաքել է 167 ձայն, և սա բավական էր հաղթելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են իրենց աջակցության և վստահության համար։
Երդմնակալությունը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։
Հիշեցնենք, որ Բերբոքը զբաղեցրել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնը 2021-2025 թվականներին: Նա նաև եղել է «Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության համանախագահը 2018-ից 2022 թվականներին: