կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտնել է Ուկրաինայի անվտանգության համար բարձր տնտեսական գին վճարելու պատրաստակամության մասին

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտնել է Ուկրաինայի անվտանգության համար բարձր տնտեսական գին վճարելու պատրաստակամության մասին

Բեռլինը պատրաստ է բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար, ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բերբոկը, մասնավորապես, ասել է. ՛՛Կանենք ամեն ինչ, որ լարվածությունը չմեծանա: Նման դեպքում մենք Ռուսաստանի դեմ խիստ միջոցների շարք ենք նախապատրաստել: Այդ պատժամիջոցներն աննախադեպ են և համաձայնեցված են բոլոր գործընկերների հետ՛՛:
 
Նա նաև նշել է, որ պատրաստ են բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար:
 
 
 

  • Կիսվել: