շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գերմանիան Իսրայելին ռազմական օգնություն է առաջարկում. Շոլց

Գերմանիան Իսրայելին ռազմական օգնություն է առաջարկում. Շոլց

Գերմանիան Իսրայելին ռազմական օգնություն է առաջարկում եւ խոստանում է երկրի ներսում արգելել ՀԱՄԱՍ-ին աջակցությունը։

Կանցլեր Օլաֆ Շոլցը ընդգծել է Գերմանիայի պատմական պատասխանատվությունն Իսրայելի անվտանգության համար:
 
Նրա խոսքով՝ ինքը խնդրել է վարչապետ Բենիամին Նեթանյահունին Գերմանիային տեղեկացնել ցանկացած կարիքի մասին, «օրինակ՝ վիրավորների բուժման»։ «Մեր սեփական պատմությունը, մեր պատասխանատվությունը՝ Հոլոքոստով պայմանավորված, մեզ համար մշտական խնդիր են դարձնում Իսրայել պետության անվտանգության պաշտպանությունը»,- ասել է Շոլցը։
 
Նա նշել է, որ վերջին օրերին հազարավոր մարդիկ ցույցերի են դուրս եկել՝ ի աջակցութոյւն Իսրայելի, «եղել են նաեւ խայտառակ լուսանկարներ Գերմանիայից»։
 
Շոլցը հայտնել է, որ Գերմանիան պաշտոնապես կարգելի ՀԱՄԱՍ-ի գործունեությունը կամ նրա աջակցությունը, որն արդեն մտցված է Եվրամիության ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ։ Նա նշել է, որ այնպիսի խմբեր, ինչպիսին է Samidoun-ը, որը կազմակերպել էր ակցիա ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի, կարգելվեն։ Նա հավաստիացրել է, որ Գերմանիայում «զրոյական հանդուրժողականություն կլինի հակասեմականության հանդեպ»։

  • Կիսվել: