երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գերմանիան  հաստատում է՝ հետ է կանչել իր եզրակացությունը «Հյուսիսային հոսք 2»-ի սերտիֆիկացման գործընթացի շրջանակներում

Գերմանիան  հաստատում է՝ հետ է կանչել իր եզրակացությունը «Հյուսիսային հոսք 2»-ի սերտիֆիկացման գործընթացի շրջանակներում

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը հաստատում է, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հետ է կանչել իր եզրակացությունը ՛՛Հյուսիսային հոսք 2՛՛ գազատարի սերտիֆիկացման գործընթացի շրջանակներում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Խոսքը նախարարությունից փաստաթղթի դուրսբերման մասին է, որի հիման վրա Դաշնային ցանցային գործակալությունը իրականացրել է գազատարի օպերատորի հավաստագրումը։

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշել է. ՛՛Հյուսիսային հոսք 2 օպերատորի հավաստագրումը պահանջում է էկոնոմիկայի դաշնային նախարարի դրական գնահատականը, որը կհաստատի, որ մատակարարման վտանգ չկա: Գնահատումն այլևս գոյություն չունի: Դաշնային ցանցային գործակալությունը այժմ չի կարող հավաստել խողովակաշարի շահագործումն առանց սերտիֆիկացման՛՛:

 

  • Կիսվել: