ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերմանական ընկերությունը Կիևի հետ բանակցում է տանկերի գործարանի կառուցման շուրջ

Գերմանական ընկերությունը Կիևի հետ բանակցում է տանկերի գործարանի կառուցման շուրջ

Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների մասին՝ այդ երկրում տանկերի գործարան կառուցելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ մոտավոր արժեքը կկազմի 200 միլիոն եվրո:

Rheinische Post թերթին տված հարցազրույցում Փափերգերը, մասնավորապես ասել է. ՛՛Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում կարող է Rheinmetall գործարան կառուցվել՛՛:

Նա նաև նշել է, որ  նման գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 400 ՛՛Պանտերա՛՛ տանկ։ Փափերգերը Կիևի հետ բանակցություններն անվանել է ՛՛խոստումնալից՛՛ և հույս հայտնել, որ եզրակացության կգան առաջիկա երկու ամսում:

 

  • Կիսվել: