ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերմանացի նախարարը ինքնասպան է եղել կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով․ The Local

Գերմանացի նախարարը ինքնասպան է եղել կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով․ The Local

Գերմանիայի Հեսսեն երկրամասի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերն ինքնասպան է եղել՝ մտահոգվելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդրով: Ինչպես տեղեկացնում է The Local-ը այս մասին հայտնել է երկրամասի վարչապետ Ֆոլքեր Բուֆյեին:

«Մենք ցնցված ենք, անկարող ենք հավատալ և ամենից առաջ անչափ տխուր ենք»,- ասել է Բուֆյեն՝ ցավակցություն հայտնելով գործչի հարազատներին:

 54-ամյա նախարարի մարմինը հայտնաբերվել է երկաթգծերի մոտակայքում շաբաթ օրը: Քննիչների վարկածով՝ նախարարն ինքնասպան է եղել:

Վարչապետ Ֆոլքեր Բուֆյեն նշել է, որ Շեֆերը շատ մտահոգ էր վերջին օրերին։

  • Կիսվել: