երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառով

«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառով

Շաբաթ՝ մայիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից, «Գազպրոմ Էքսպորտ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումները ֆիննական «Գասում» պետական էներգետիկ ընկերության հետ կնքված պայմանագրով: Դա պայմանավորված է նրանով, որ Ֆինլանդիան չի վճարել ապրիլին մատակարարված գազի դիմաց և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել։

Ուրբաթ «Գազպրոմ Էքսպորտ»-ը հայտնել է, որ ֆիննական ընկերությունից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել մինչև մայիսի 20-ի աշխատանքային օրվա վերջը:Այդ իսկ պատճառով ռուսական հոլդինգը «Գասումին» ծանուցել է մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։

Ֆիննական ընկերությունը այս շաբաթ հայտնել է, որ մտադիր չէ կատարել «Գազպրոմի» պահանջը՝ մատակարարված գազի դիմաց վճարել ռուբլով և որոշել է հայց ներկայացնել «Գազպրոմ Էքսպորտի» հետ գործող պայմանագրի վերաբերյալ:

Ապրիլի 1-ից ՌԴ-ի համար ոչ բարեկամ երկրներից գնորդները կարող են ռուսական գազի համար վճարել միայն ռուբլով։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: