Գազայում իսրայելական hարվածի հետևանքով վնաuված շենքը փլnւզվել է. կան զnhեր և վիրավnրներ
Գազայում իսրայելական հարվածի հետևանքով վնասված շենքը փլուզվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը:
Ըստ դրա տվյալների՝ փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, տասնյակ մարդիկ մնում են փլատակների տակ։
Վեցհարկանի շենքը, որը վնասվել էր Գազայի հատվածում հակամարտության ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով, փլվել է բնակիչների և տան մոտ տեղադրված տեղահանված անձանց վրանների վրա:
Փրկարարները վաղ առավոտից փորձում են հասնել փլատակների տակ մնացող տասնյակ մարդկանց։ Աշխատանքները բարդանում են տեխնիկայի և ծանր սարքավորումների պակասի պատճառով։
Թաղամասի բնակիչների խոսքով՝ շենքում բնակվել է ավելի քան 60 մարդ, որոնց մեծ մասը տեղահանված անձինք են։



