չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետը

Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ է նշանակել Գաբրիել Ատալին: Տեղեկությունը հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

34-ամյա Ատալը, որ մինչ այս նշանակումը ղեկավարում էր կրթության նախարարությունը, Ֆրանսիայի գործող նախագահի թիմում ծագող աստղ է համարվում։ Չնայած տարիքին` նա հասցրել է լինել Ֆրանսիայի կառավարության խոսնակ և ղեկավարել բյուջեի նախարարությունը:

Կառավարության նոր ղեկավարի անունը պետք է հայտնի դառնար երեկ երեկոյան՝ Էլիզաբեթ Բորնի հրաժարականից անմիջապես հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։
Ըստ լրատվամիջոցների` հայտարարությունը հետաձգվել է ներքին առճակատման պատճառով. Ատալի թեկնածությանը դեմ է եղել նաև Մակրոնի մերձավորներից մեկը՝ «Մոդեմ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: