ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային բողոքի ակցիաների, գործադուլների և ցույցերի օր է

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային բողոքի ակցիաների, գործադուլների և ցույցերի օր է

Ֆրանսիայում սկսվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային բողոքի ակցիաների, գործադուլների և ցույցերի օրը: Երկրի իրավապահ մարմինների տվյալներով՝ երեքշաբթի տարբեր քաղաքներում նախատեսվում է շուրջ 250 ակցիա, որոնց կարող է մասնակցել 400,000-600,000 մարդ, հաղորդում է Le Figaro-ն։

Աղբյուրը նկատում է, որ այս թիվը զգալի զիջում է մարտի 7-ին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքողների ռեկորդային թվին։ Այն ժամանակ ֆրանսիական քաղաքների փողոցներ էր դուրս եկել 1,28 միլիոն ցուցարար:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներն ու գործադուլները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Չնայած դրան՝ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը ապրիլի կեսերին ընդունել է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրենքը։ Բարեփոխումն ընդունվել է՝ շրջանցելով երկրի խորհրդարանը, ինչի կապակցությամբ ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանն անվստահություն են հայտնել, սակայն դրա ցրմանը կողմ է քվեարկել 278 պատգամավոր՝ անհրաժեշտ 287-ի փոխարեն:

  • Կիսվել: