շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուներն անկարգություններ են հրահրել եվրոպական մի շարք քաղաքներում

Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուներն անկարգություններ են հրահրել եվրոպական մի շարք քաղաքներում

ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղից անմիջապես հետո Ֆրանսիայում երկու թիմերի երկրպագուները դուրս են եկել փողոցներ և անկարգություններ հրահրել։

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Նիցցայում, Փարիզում և Մոնպելյեում, ինչպես նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գրանցված անկարգությունների մասին։

RMC Sport-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդեն 115 ձերբակալված կա։ Ըստ աղբյուրի՝ Մոնպելյեում 14-ամյա տղա է մահացել Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուների բախման ժամանակ:

 

  • Կիսվել: