շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ԱԳՆ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտիի դեմ մահափորձի վերաբերյալ Հանրապետության արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հայտարարություններից հետո, ասվում է գերատեսչության կայքում։

Ռուս դիվանագետները Ֆրանսիայի դեսպանին մատնանշել են, որ անընդունելի են Մոսկվայի հանդեպ մեղադրանքներն առ այն, որ նա ԿԱՀ տարածքում որոշ ռուսական մասնավոր ռազմական կառույցների միջոցով «քարոզչություն» և «բռնություն է իրագործում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Փարիզին զերծ մնալ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում նեոգաղութատիրական մոտեցումից, դադարեցնել հակառուսական հիստերիա հրահրելը, ինչպես նաև աֆրիկացի գործընկերներին ցույց տալ, թե ում հետ պետք է ընկերանան և համագործակցեն։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Քեթրին Կոլոննան ավելի վաղ «քարոզչություն» էր անվանել Սիտիի գրասենյակում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկանների կողմից արված լուսանկարը։ 

  • Կիսվել: