ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մակրոնը դեռ չի առաջադրել իր թեկնածությունն ընտրություններում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մակրոնը դեռ չի առաջադրել իր թեկնածությունն ընտրություններում

Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն առայժմ չի առաջադրում իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, քանի որ զբաղված է համաշխարհային իրադրության կարգավորմամբ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ փոխանցում է ТАСС-ը։

«Ֆրանսիացի առաջնորդը ցանկանում է «բանակցել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- ասել է Լը Դրիանը և շեշտել, որ «միջազգային իրավիճակը դարձյալ շատ վտանգավոր է»։

Ավելի վաղ BFM TV-ն հայտնել էր, որ ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ Մակրոնն է առաջատարն ու առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտը։ Առաջին փուլից երեք ամիս առաջ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին քաղաքական գործչին անվանել է մրցավազքի հաղթող:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին։ Մինչ օրս ավելի քան 40 թեկնածու հայտարարել է ընտրական մարաթոնին մասնակցելու մտադրության մասին։ Մակրոնը դեռ չի հայտնել իր ծրագրերը, թեև քվեարկության օրվան մնացել է 51 օր։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով։

  • Կիսվել: