Ֆրանսիայում կառավարության նկատմամբ անվստահության քվե են պատրաստում՝ անոմալ շոգի հետևանքների պատճառով
Ֆրանսիայի խորհրդարանի «Կանաչներ» կուսակցության խմբակցությունը հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին՝ իշխանություններին մեղադրելով հունիսի վերջին երկիրը համակած անոմալ շոգերին անբավարար պատրաստված լինելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ, ըստ կուսակցության ներկայացուցիչների, նախաձեռնությունը խորհրդարան կարող է ներկայացվել արդեն այս կամ հաջորդ շաբաթվա սկզբին։
«Կանաչների» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սիրիել Շատելենը հայտարարել է, որ անվստահության քվեի հիմք է դարձել «կառավարության անպատրաստվածությունը ոչ միայն արդեն իսկ վրա հասած շոգի ալիքին, այլև այն տապին, որն սպասվում է առաջիկա օրերին»։
Հաղորդվում է նաև, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնն ընդդիմության այս նախաձեռնությունն անվանել է «քաղաքական մանիպուլյացիա»։ Նրա խոսքով՝ նախարարների կաբինետը շարունակում է կառավարել ճգնաժամային իրավիճակը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը, ընդհակառակը, «սնում են ճգնաժամը»՝ փորձելով հրաժարականի ենթարկել կառավարությանը։


