Իրանը Ֆրանսիային և Օմանին թույլ չի տա մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նա ասել է, թե նեղուցի ականազերծումն Իրանի բացառիկ պատասխանատվությունն է, և որևէ այլ երկրի այդ գործընթացին միանալ չի թույլատրվելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Փարիզն ու Մասկատը պայմանավորվել են գործընկերների հետ համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը և աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ։

Ի պատասխան՝ Ղարիբաբադին նշել է, որ Թեհրանը «սկզբունքորեն թույլ չի տալիս նման գործողություններ»: Նա հավելել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է զգայուն և բարդ։