ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին Էրդողանի հնչեցրած վիրավորանքները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին Էրդողանի հնչեցրած վիրավորանքները

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերը և իր երկրի դեմ «զրպարտիչ քարոզչությունը»: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատել է իսլամական անջատողականության և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցման դեմ պայքարելու Փարիզի մտադրությունը: Նա հայտարարել էր, որ Մակրոնը «հոգեկան վիճակի բուժման» կարիք ունի: Դրանից հետո Ֆրանսիան հետ է կանչել Անկարայից իր դեսպանին:

«Թուրքական իշխանությունների կողմից Քոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որևէ պաշտոնական դատապարտման կամ համերաշխություն հայտնելու որևէ քայլ բացակայության պայմաններում վերջին օրերին ավելացել է Ֆրանսիայի դեմ ատելության ու զրպարտության քարոզը ավելացել է, ինչը փաստում է մեր դեմ և մեր ներսում ատելության հրահրման ցանկության մասին, նաև ուղիղ վիրավորանքներ են հնչում մեր նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության իշխանության ամենաբարձր մակարդակով»,- հայտնում են ԱԳ նախարարությունից:

  • Կիսվել: