երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ֆրանսիան փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Ֆրանսիան փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Ֆրանսիան փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների եւ ավիաընկերությունների համար: Այս մասին հայտարարել է տրանսպորտի հարցերով նախարար-պատվիրակ Ժան-Բատիստ Ջաբբարին:

«Այսօրվանից Ֆրանսիան փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների եւ ավիաընկերությունների համար», - Twitter-ի իր էջում գրել է Ջեբարին:

Արդեն ԵՄ 16  երկրներ հայտարարել են ռուսական ավիաընկերությունների օդային տարածքը փակելու մասին՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Մեծ Բրիտանիան և Բուլղարիան ավելի վաղ հայտարարել էին նույն միջոցները։

Իր հերթին, Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի ավիաընկերությունների, ինչպես նաև Միացյալ Թագավորությանը պատկանող կամ վարձակալված ինքնաթիռների համար:

 

  • Կիսվել: