Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպանին Թուրքիայից
Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպանին Թուրքիայից, հայտնում է ՛՛Ֆրանս Պրես՛՛-ը:
Ֆրանսիան դատապարտում է Էրդողանի խոսքերը, որը խորհուրդ է տվել Մակրոնին "բուժել հոգեկան հիվանդությունը՛՛ և հետ է կանչում իր դեսպանին Անկարայում՝ խորհրդակցությունների համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի: